506 դիտում, 2020.05.22 11:08

Կորոնավիրուսից մահացած 52, 81, 61, 82 տարեկան տղամարդիկ ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ. ԱՆ

Կորոնավիրուսից մահացած  52, 81, 61, 82 տարեկան տղամարդիկ ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ. ԱՆ

Մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5928 դեպք, որոնցից 2874-ն` առողջացած, 74-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 47654 թեստավորում:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 322 նոր դեպք և 293 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 28 է։

կիսվել նյութով -