կարևոր
1780 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-22 10:43

Սուրեն Պապիկյանի երկրորդ թեստի արդյունքը ևս բացասական է

Սուրեն Պապիկյանի երկրորդ թեստի արդյունքը ևս բացասական է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը տեղեկացնում է, որ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:

«Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ: Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները»,- գրել է նա: