16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Մայիսի 22, տարվա 142-րդ (նահանջ տարիներին՝ 143-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 223 օր։
1455 թ. – Սենտ-Օլբանսի մոտ տեղի ունեցավ ճակատամարտ, որից հետո սկսվեց Անգլիայի Սպիտակ և Կարմիր վարդի պատերազմը:
1813 թ. – Վենետիկում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի Իտալուհին Ալժիրում օպերայի պրեմիերան:
1924 թ. – ծնվել է Շառլ Ազնավուրը, ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան և հասարակական գործիչ (մահ. 2018 թ.):
1939 թ. – Ադոլֆ Հիտլերը և Բենիտո Մուսոլինին, ստորագրեցին համաձայնագիր, որը ստացավ «Պողպատե պակտ» անվանումը:
1939 թ. – ծնվել է Արկադի Տեր-Թադևոսյանը, Արցախյան ազատամարտի հերոս, ղեկավարել է Շուշիի ազատագրման գործողությունը:
1960 թ. – Չիլիում տեղի ունեցավ պատմությանը հայտնի ամենաուժեղ երկրաշարժը, որի հետևանքով մահացավ մոտ 6000 մարդ, իսկ երկրաշարժի հասցրած վնասը տարբեր հաշվարկներով կազմեց մոտ 1.5 միլարդ դոլլար:
1972 թ. – Ցեյլոն կղզին հռչակվեց Շրի Լանկա հանրապետություն:
1990 թ. – Հյուսիսային և Հարավային Եմենները միացան ու ստեղծվեց Եմենի հանրապետությունը: