Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության հաջորդ մրցաշրջանի մեկնարկի օրը հայտնի է:
Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առցանց հանդիպման ընթացքում որոշում է կայացվել ռուսական Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի մեկնարկը տալ օգոստոսի 2-ին կամ 5-ին: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիս 21-ին:
Ավելի վաղ լուրեր կային, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը դադարից հետո չի վերսկսվի և երկրիչեմպիոն կհռչակվի «Զենիթ»-ը, որն այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարն է:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության մյուս հանդիպումները կարող են անցկացվել առանց երկրպագուների: Այժմ ռուսական Պրեմիեր լիգան դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
Ռուսաստանի առաջնությունում Սոչի քաղաքի համանուն թիմում են հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Էրիկ Վարդանյանը և Ալեքսանդր Կարապետյանը, իսկ Եկատերինբուրգի «Ուրալ»-ում է խաղում Վարազդատ Հարոյանը: