կարևոր
1881 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-21 23:40

Իսրայելում գետի գույնը փոխվել է՝ դառնալով արյունոտ կարմիր

 Իսրայելում գետի գույնը փոխվել է՝ դառնալով արյունոտ կարմիր

Իսրայելում գտնվող «Ալեքսանդր» անունով գետը իր գույնը փոխել է՝ դառնալով վառ կարմիր։ Ջրի զանգվածային աղտոտվածության պատճառը կարող է լինել մոտակայքում գտնվող թռչնաֆաբրիկայի գործունեության հետեւանքը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։

Հաղորդվում է, որ Տուլկարմ քաղաքում գտնվող թռչնաֆաբրիկայի եւ սպանդանոցի թափոնները լցվում են գետը: Արդյունքում ջրի գույնը մայիսի 10-ից փոխվել է արյունոտ կարմրի, ինչը տեղի բնապահպանների ահազանգման պատճառ է դարձել։

Ալեքսանդր գետը կոչվել է Հուդայի հնագույն հրեական պետության թագավոր Ալեքսանդր Յանայի պատվին։