29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում:
Արագ շախմատի 11 փուլերից հետո Արոնյանը հավաքեց 5,5 միավոր և իրավունք ստացավ մրցելու քառորդ եզրափակիչում, որտեղ նրա մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ և մրցաշարային աղյուսակի առաջատար Հիկարու Նակամուրան:
Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, մրցում են արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ: