կարևոր
2328 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-21 23:06

Հրազդանում 57-ամյա վարորդը Hover-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա տղային

Հրազդանում 57-ամյա վարորդը Hover-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա տղային

Այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 14:20-ի սահմաններում Կոտայքի մարզում Հրազդանի բնակիչ, 57-ամյա Մհեր Հ.-ն իր վարած Hover մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ, 16-ամյա Վանիկ Պ.-ին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկված երեխային իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն, ապա կատարվածի մասին ահազանգել է ոստիկանության Հրազդանի բաժին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Հրազդանի թիվ 12 ավագ դպրոցում: