կարևոր
1217 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-21 22:47

ՀՀ ՊՆ-ում անցկացվել է ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկում

ՀՀ ՊՆ-ում անցկացվել է ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկում

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 21-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կազմավորվող «1991 ստորաբաժանման» գործունեության կազմակերպմանը նվիրված քննարկում-խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են ստորաբաժանման գործունեության կազմակերպման հետ կապված մի շարք առաջարկներ, նախորոշվել են ստորաբաժանման կազմում ընդգրկվել ցանկացող զինակոչիկների ընտրության չափորոշիչներն ու քննական պահանջները։