կարևոր
1115 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-21 22:40

Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները: Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Այսպիսով, կորոնավարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ: Նրանց առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար: