Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի հաջորդ տուրը կմեկնարկի մեկ րոպե լռությամբ: Այս մասին գրում է լիգայի մամուլի ծառայությունը:
Ակցիան նվիրված է կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց: Ֆուտբոլիստներն էլ կկրեն սգո թևկապեր։
Մայիսի 21-ի դրությամբ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 113 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 330 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 039 հազար 698 մարդ: