Ժամեր առաջ Շուշիի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստը, որում կայացել է Արայիկ Հարությունյանի՝ Արցախի նախագահի պաշտոնի ստանձնման երդմնակալության արարողությունը:
Արարողության ավարտից հետո, հատուկ կարգի համաձայն, ելույթներով հանդես են եկել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ Արցախի հանրապետության նորընտիր նախագահը:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում։