կարևոր
1793 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-21 21:45

Գյումրիում հրդեհ է բռնկվել սեփական տան տանիքում. ժամանել են մեծ թվով հրշեջներ՝ 3 մարտական հաշվարկով

Գյումրիում հրդեհ է բռնկվել սեփական տան տանիքում. ժամանել են մեծ թվով հրշեջներ՝ 3 մարտական հաշվարկով

Այսօր՝ մայիսի 21-ին, Շիրակի մարզում ժամը 18:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 69 տան տանիքում հրդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքի վայր է ժամանել Գյումրի քաղաքի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Լրացուցիչ ժամանել է նաև մեկ այլ մարտական հաշվարկ: Հրշեջներն ու քաղաքացիները մարել են Համլետ Իսահակյանին պատկանող թիվ 69 տան մանսարդային տանիքում առաջացած կրակը:

Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է մանսարդային տանիքը, մի քանի պատուհան, դուռ և տանիքում գտնվող շինարարական փայտն ու կենցաղային իրեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: