կարևոր
1373 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-21 20:55

Սարգիս Ադամյանը գրեթե ապաքինվել է վնասվածքից

Սարգիս Ադամյանը գրեթե ապաքինվել է վնասվածքից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը գրեթե ապաքինվել է վնասվածքից:

Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության տված հարցազրույցում: «Արդեն ավելի լավ եմ զգում: Գրեթե ապաքինվել եմ վնասվածքից, բայց դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու, թե երբ  կկարողանամ թիմակիցներիս օգնել խաղադաշտում: Կարծում եմ՝ ֆուտբոլի վերադարձը ճիշտ որոշում էր։ Գերմանիան ֆուտբոլային երկիր է, մարդիկ ապրում են ֆուտբոլով։ Յուրաքանչյուր հանգստյան օր վերածվում է տոնի: Պետք է փոքր քայլերով վերադառնանք մեր բնականոն կյանքին: Այս տեսանկյունից ևս Բունդեսլիգայի վերադարձը համարում եմ արդարացված»,-ասել է Ադամյանը:

Հայ կիսապաշտպանի խոսքով` անցնող մրցաշրջանն իր համար դրական էր, քանի որ բազմաթիվ հանդիպումների է մասնակցել, գոլերի հեղինակ է դարձել թոփ ակումբների դեմ խաղում։

«Անպայման ուզում ենք հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Եվրոպա Լիգայում։ Գիտենք, որ հեշտ չի լինելու, սակայն պետք է փորձենք հաղթել մնացած խաղերում, որպեսզի զբաղեցնենք Եվրոպա Լիգայի ուղեգիր պարգևող 6-րդ կամ 7-րդ հորիզոնականը»,-ասել է նա: