Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում:
Արագ շախմատի մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանի մրցակիցն ԱՄՆ-ից Ուեսլի Սոն էր: Պարտիայի 31-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Ռուսաստանից Սերգեյ Կարյակինը:
Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, մրցում են արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ: