կարևոր
2839 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-21 18:06

Երևանում 67-ամյա տղամարդու գլուխը աշխատանքներ կատարելիս աղբատարի սեղմակի տակ է մնացել ու կտրվել

Երևանում 67-ամյա տղամարդու գլուխը աշխատանքներ կատարելիս աղբատարի սեղմակի տակ է մնացել ու կտրվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 67-ամյա Հովիկ Հախվերդյանն էր, ով աշխատում էր Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունում՝ որպես բանվոր, և աղբը, երբ լցնելիս է եղել բեռնատարի բեռնախցիկի մեջ, գլուխը մնացել է սեղմակի տակ, ինչն էլ պատճառ է դարձել ողբերգական դեպքի, իսկ ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։