կարևոր
2357 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-21 17:31

Նիկոլ Փաշինյանն Արցախում է. նրան դիմավորել են Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը

Քիչ առաջ նախագահ Սահակյանի հետ Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, հայտնում է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում իմ՝ որպես Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի, երդմնակալության հանդիսավոր արարողությանը: 

Իսկ մայիսի 22-ին տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հետ մեր առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը։