27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Արցախի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանին և նրան հանձնել խորհրդարանի ղեկավարումը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին պաշտոնը ստանձնելու առթիվ
և մաղթել հաջողություններ: Այնուհետև 6-րդ գումարման ԱԺ նախագահը նորընտիր խորհրդարանի ղեկավարին է փոխանցել Ազգային ժողովի ղեկավարման գործառույթները:
ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ա. Ղուլյանին վերջին 15 տարում խորհրդարանի գործունեության բնականոն ընթացքն ապահովելու, արտաքին կապերում գրանցած ձեռքբերումների համար և վստահություն հայտնել, որ նրանց համագործակցությունը դեռ շարունակվելու է ի շահ Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման։