կարևոր
526 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-05-21 16:38

YouTube-ն արգելելու է կորոնավիրուսի հետ կապված որոշ թեմաների մասին տեսանյութերը

YouTube-ն արգելելու է կորոնավիրուսի հետ կապված որոշ թեմաների մասին տեսանյութերը

«Google» տեխնոլոգիական ընկերությունը, որին պատկանում է «YouTube»-ն, արդիականացրել է կորոնավիրուսի թեմայով վիդեոկոնտենտի հետ կապված կանոները: «YouTube»-ի հարթակում կարգելվեն կորոնավիրուսի հետ կապված տեսանյութերի հրապարակումները, որոնք կարող են վնաս պատճառել առողջությանը: Այս մասին հոդվածը հրապարակված է «Google»-ի կայքում: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն:

Նշվում է, որ այդ հարթակում արգելվում է հրապարակել տեսանյութեր, որտեղ հաղորդվում է կորոնավիրուսի բուժման, կանխարգելման, ախտորոշման և փոխանցման մասին տեղեկություններ, որոնք հակասում են պաշտոնական աղբյուրներին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և տեղական առողջապահական մարմիններին: Մասնավորապես, այդ կատեգորիայի մեջ են մտնում այն հաղորդումները, որտեղ ասվում են, թե կորոնավիրուս գոյություն չունի և դրանից մարդիկ չեն մահացել, առկա է կոչ վարակը ժողովրդական բժշկության մեթոդներով բուժելու մասին, կա պնդում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առկայության վերաբերյալ:  Դրանից բացի, կարգելվեն այն հրապարակումները, որտեղ նշվում է, թե առանձին կլիմայական պայմաններում կորոնավիրուսը չի տարածվում:

Ընկերությունը նաև արգելել է ԱՀԿ-ի առաջարկները կասկածի տակ դնելը, մասնավորապես, խոսքը սոցիալական հեռավորության և ինքնամեկուսացման մասին է: Արգելվող թեմաների մեջ նշվում է նաև ասիական ուտելիքից հրաժարվելու կոչերը, հրավառությունների միջոցով օդի մաքրման մասին պնդումները, ինչպես նաև COVID-19-ի ի հայտ գալը 5G ցանցից: