կարևոր
1883 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-21 16:34

Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ

Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը կլինի Ստեփանակերտում` մասնակցելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

Ստեփանակերտում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Արայիկ Հարությունյանի եւ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ: