16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
2020 թվականի մարտ-մայիս ամիսներին 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է տարբեր պատճառներով մահացության թվի նվազում։ Այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Սա պայմանավորված է նրանով, որ այս ընթացքում երկրում եղել է արտակարգ դրություն, ՃՏՊ-ներն ավելի քիչ են եղել, շինարարություն գրեթե չի իրականացվել, հետևաբար տրավմատիկ դեպքերը պակասել են, և այս տարի ունենք միջին օրական մահացության ցածր ցուցանիշ։ Նախնական տվյալներով մայիսի առաջին 17 օրվա համար այս տարի տարբեր պատճառներով ունենք օրական 69 մահ, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում օրական մահացել է 75 քաղաքացի»,- նշեց Թորոսյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր մահացության թվի նվազելը չպետք է որևէ կերպ հույս ներշնչի, որ սա ընդունելի վիճակ է և կարելի է ոչինչ չանել։