կարևոր
1693 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-21 15:44

Իրանում վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 392-ով

Իրանում վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 392-ով

Իրանում մայիսի 21-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 392-ով՝ ընդհանուրը դառնալով 129 հազար 341: Այս մասին հայտնում են Իրանում Հայաստանի դեսպանությունից։

Վերջին մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 66-ով: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 249 մարդ:

Իրանում ծանր վիճակում է 2 հազար 655 վարակված անձ: Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 1756-ով՝ ընդհանուրը կազմում է 100 հազար 564: Մինչ այժմ երկրում թեստավորվել է 746 հազար 045 անձ: