23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
91-ամյա Սրբուհի Մուրադյանը բուժվել է կորոնավիիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից։ Այս մասին տեղեկանում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջից։
«Սրբուհի տատիկն է` 91 տարեկան։ Նա այսօր դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70 տոկոսը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նա խորին շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից: