27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Աշխարհի տարբեր երկրներից առողջապահության ոլորտի ավելի քան 40 հազար աշխատակից մասնակցություն կունենա մալարիայի դեմ երկու դեղամիջոցի՝ հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկմանը COVID-19 վարակի կանխարգելման արդյունավետությունը պարզելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մայիսի 21-ից փորձարկումը սկսվում է բրիտանական Բրայթոն և Օքսֆորդ քաղաքներում, ասված է «Mahidol Oxford»-ի (MORU) հաղորդագրության մեջ:
«Լաբորատոր հետազորությունները ցույց են տալիս, որ այդ երկու դեղամիջոցները կարող են լինել արդյունավետ COVID-19-ի բուժման և պրոֆիլակտիկայի համար: Թեպետ համոզիչ ապացույցներ չկան: Չնայած դրան, դեղամիոցները լայնորեն կիրառվում են մի քանի երկրներում, այնպես որ պարզել, թե արդյոք դրանք կարո՞ղ են պաշտպանել կորոնավիրուսից, չափազանց կարևոր է»,-ասված է հաղորդագրության մեջ:
Եվրոպայից, Աֆրիկայից, Ասիայից և Հարավային Ամերիկայից առողջապահական ոլորտից ավելի քան 40 հազար աշխատակից ուղիղ ձևով կոնտակտի մեջ կլինեն կորոնավիրուսով վարակված անձանց հետ: Նրանք երեք ամսվա ընթացքում կստանան այդ դեղամիջոցները: Այս փորձարկման նպատակն է վերջանական հասկանալ՝ այդ երկու դեղամիջոցը արդյունավե՞տ են կորոնավիրուսի դեմ պայքարում, թե ոչ: