785 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-21 14:42

Բուժհաստատություններում աշխատող կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 375-ի

Բուժհաստատություններում աշխատող կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 375-ի

ՀՀ բուժհաստատություններում աշխատող և կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 375-ի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Խոսքը չի վերաբերում միայն բժշկին, այլև վարորդին, տեխնիկին և այլն։ Սա կազմում է մեր հիվանդների ընդհանուր թվի 6-7 տոկոսը։ Նրանք վարակվում են, քանի որ գտնվում են ամենամեծ ռիսկային գոտում»,- նշեց Թորոսյանը։

Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած: Թեստավորվել է 45 822 քաղաքացի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ, արձանագրվել է մահվան 70 դեպք:

Արձանագրվել է նաև մահվան 27 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։