կարևոր
1524 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-21 14:18

Հայաստանում մինչև 18 տարեկանների շրջանում կորոնավիրուսով վարակվել է 270 մարդ

Հայաստանում մինչև 18 տարեկանների շրջանում կորոնավիրուսով վարակվել է 270 մարդ

 Հայաստանի Հանրապետությունում մինչև 18 տարեկանների շրջանում կորոնավիրուսով վարակվել է 270 հոգի, որոնցից 2-ն ունեն թոքաբորբ։ Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երեկվա դրությամբ մենք ունենք 270 մինչև 18 տարեկան պացիենտ: Նրանցից միայն 2-ն ունեն թոքաբորբ, սակայն շատ թեթև: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է երեխաներին անհարկի վարակվելու վտանգի ենթարկենք: Մենք պետք է պաշտպանենք բոլորին: Պետք է երեխաները ևս դիմակ կրեն: Խոսքը, իհարկե, չի վերաբերում այն երեխաներին, որոնց համար դա դժվար է»,- նշեց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակված հղիների թիվը հասնում է 23-ի, և նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։

Հայաստանում վերջին 24 ժամում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5 606 դեպք, որոնցից 2 581-ն` առողջացած: Թեստավորվել է 45 822 քաղաքացի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 928 պացիենտ, արձանագրվել է մահվան 70 դեպք:

Արձանագրվել է նաև մահվան 27 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։