կարևոր
637 դիտում, 11 ամիս առաջ --> 2020-05-21 14:03

ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսի տարածման իրավիճակը

ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսի տարածման իրավիճակը

Առայժմ հայտնի չէ, թե կորոնավիրուսի համավարակը ինչպես կզարգանա հետագայում: Այս մասին հայտնել է ՌԴ-ում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ներկա պահին հայտնի չէ, թե համավարակը ինչպես կշարունակի զարգանալ, և ելնելով ընթացիկ տվյալներից, ամենահավանական սցենարներից, համավարակը կունենա երկրորդ ալիք»,- ասել է Վուինովիչը:

Նա նշել է, որ բոլոր երկրներն ունեն տարբեր համաճարակային իրավիճակ, հետևաբար, զարգացման տարբեր սցենարներ:

«Մենք գտնվում ենք այն փուլում, որ յուրաքանչյուրի անհատական վարքը որոշում է, թե մենք ինչ ճանապարհով կգնանք՝ անցում նոր նորմի՞, թե վերադարձ սահմանափակումների: Ընդհանուր առմամբ, վարակը շարունակում է մնալ հասարակության շրջանում, և հանարավոր է նոր դեպքերի թռիչքներ լինեն ապագայում»,-ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը: