կարևոր
1616 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-21 13:39

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդի անդամ է նշանակվել Լիանա Ղալթախչյանը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդի անդամ է նշանակվել Լիանա Ղալթախչյանը

ՀՀ Կառավարությունը մայիսի 21-ի նիստում որոշում կայացրեց Լիանա Ղալթախչյանին նշանակել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցույթային խորհրդի անդամ:

«Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցույթային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանին»,-նշված է որոշման մեջ: