կարևոր
1420 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-21 13:27

Ինձ զայրացնում է «թեստամոլուցքը»․ Արսեն Թորոսյանը` քաղաքացիներին թեստավորելուց հրաժարվելու լուրերի մասին

Ինձ զայրացնում է «թեստամոլուցքը»․ Արսեն Թորոսյանը` քաղաքացիներին թեստավորելուց հրաժարվելու լուրերի մասին

 Հայաստանում քաղաքացիների մոտ կորոնավիրուսի հայտնաբերման համար կատարվող թեստավորումներն արվում են ըստ ցուցումների։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով քաղաքացիներին թեստավորելուց հրաժարվելու մասին լուրերին։

«Հակահամաճարակային միջոցառումների շրջանակում որոշում է կայացվում որևէ մեկին թեստավորել, որևէ մեկին ոչ, քանի որ դրա կարիքը չի լինում։ Չի կարելի թեստավորումներով պայմանավորել հակահամաճարակային միջոցառումները։ Մեր նախարարությունում էլ, հարևան նախարարություններում նույնպես ունենք կոնտակտավորների շրջանակ, կան նաև ինքնամեկուսացվածներ։ Թեստավորումը պետք է արվի ըստ ցուցումի։ Ինձ արդեն զայրացնում է այդ «թեստամոլուցքը»,- նշեց Թորոսյանը։

Նա ընդգծեց, որ թեստն ընդամենը բժշկական ցուցումներով արվող ևս մեկ միջոցառում է հիվանդին բացահայտելու համար, դրանով ոչինչ չի սահմանափակվում: Նախարարը շեշտեց, որ իրենք նույնիսկ թեստավորված քաղաքացուն ասում են, որ պետք է զգույշ լինի, քանի որ վաղը կարող է պատասխանը դրական լինել կամ վարակվել։