24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Թուրքիայի տուրիստական ոլորտն ակնկալում է, որ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի հուլիսի կեսին: Այս մասին հայտնել է երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը երկրում իջնում է, հետևաբար, աստիճանաբար հանում ենք սահմանափակումները: Ներքին տուրիզմը կվերաբացվի մայիսի վերջին, և մենք հույս ունենք, որ հունիսի կեսերից ավիահաղորդակցությունը վերականգնվի Ասիայի, Եվրոպայի բազմաթիվ երկրների հետ»,-ասել է նա: Նախարարը նշել է, ո Թուրքիան այն երկրների շարքում է, որոնք աշխարհում առաջիններից են սկսել նախապատրաստությունը զբոսաշրջային ոլորտում իրավիճակը կայունացնելու համար:
Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 152 հազար 587 դեպք: Մահերի թիվը կազմում է 4 հազար 222: