24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլատրել է թիմերին կատարել 5 փոփոխություն վերսկսվող բարձրագույն խմբի մրցաշարում:
Նոր փոփոխություններով 2019-2020 մրցաշրջանի ՀՀ Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների վերսկսումից երկու օր առաջ ՀՖՖ-ն ակումբներին կտրամադրի կորոնավիրուսի հայտնաբերման թեստեր: Ակումբները պարտավոր են թեստավորել ակումբի ամբողջ անձնակազմը (ֆուտբոլիստներ, մարզիչներ, պաշտոնյաներ եւ այլն): Թիմերը պետք է նվազեցնեն հավաքները փակ տարածքներում:
Մարզադաշտում գտնվող յուրաքանչյուր անձ պետք է կրի պաշտպանիչ դիմակ: Թիմերը պետք է ժամանեն մարզադաշտ տարբեր ժամերի, և ակումբների ավտոբուսները խաղերին մեկնելուց առաջ պետք է ախտահանվեն:
Յուրաքանչյուր թիմի կթույլատրվի կատարել առավելագույնը 5 փոխարինում:
Խաղերի ընթացքում արգելվում են ձեռքսեղմումները, թիմային լուսանկարները, գրկախառնությունները, դրոշների եւ հուշանվերների փոխանակումը:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբի խաղերի վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: