29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Վրաստանի կառավարությունը որոշել է չերկարաձգել պարետային ժամը այն բանից հետո, երբ մայիսի 22-ից երկրում կչեղարկվի արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան. գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Չափազանց կարևոր է աստիճանաբար, զգույշ և մտածված վերադառնալը բնականոն կյանքին՝ ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական առումով: Այնպես որ, կառավարությունը որոշում է կայացրել, որ արտակարգ դրությունը չի երկարաձգվի և, համատասխանաբար, չի երկարաձգվի նաև պարետային ժամը»,- ասել է Գախարիան:
Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ արտակարգ դրությունը հանելուց հետո կառավարության ձեռքին դեռ պետք է մնան լծակներ, որպեսզի համավարակով պայմանավորված՝ իրավիճակի վատթարացման պարագայում մտցվեն համապատասխան սահմանափակումներ: Դրա համար նա խորհրդարանին խնդրել է կատարել փոփոխություններ համապատասխան օրենսդրությունում:
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմ մտցվել է մարտի 21-ից, 10 օր անց սահմանվել է պարետային ժամ, որը գործում է ամեն օր երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն: