կարևոր
1226 դիտում, 1 տարի առաջ - 2020-05-21 12:41

Ամառային զորակոչին զուգահեռ խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է զորակոչի նախապատրաստական աշխատանքները արտակարգ դրության պայմաններում:

«ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Զորակոչիկները ներկայանում են փոքր խմբերով և պահպանվում են սահմանված բոլոր պայմանները»,-գրել է խոսնակը։