27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8 հազար 849-ով՝ ընդհանուրը դառնալով 317 հազար 554: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրոսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Նախորդ օրը շտաբը հայտնել էր վարակվածների 8 հազար 764 նոր դեպքերի մասին: Օրվա կտրվածքով ինչպես երեկ, այնպես էլ այսօր նոր դեպքերի աճի տեմպը կազմում է 2.9 տոկոս:
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 127 մարդ: Ընդհանուր առմամբ երկրում վարակի հետևանքով մահացել է 3 հազար 99 մարդ: