կարևոր
1633 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-21 11:43

Սուրեն Պապիկյանը շարունակում է մնալ ինքնամեկուսացման պայմաններում

Սուրեն Պապիկյանը շարունակում է մնալ ինքնամեկուսացման պայմաններում

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է մնալ ինքնամեկուսացման պայմաններում: Կառավարության նիստում այդ մասին նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հույս ունենք՝ պարոն Պապիկյանը կառավարության մյուս նիստին անպայման կմասնակցի», - ասաց Ավինյանը։

Ավելի վաղ նախարարության լրատվական ծառայությունը հաղորդել էր, որ Սուրեն Պապիկյանի թեստը եղել է բացասական։