կարևոր
2164 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-21 11:38

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 63 է. Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 63 է: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 Ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը 135 մարդ, թոքերի օդափոխության համակարգերի միացված քաղաքացիների թիվը՝ 15»,-նշեց Թորոսյանը:

Անդրադառնալով հյուրանոցներում գտնվող թեթև կամ առանց սիմպտոմներով պացիենտներին, Թորոսյանը նշեց, որ վաղվանից նրանց կուղարկեն տուն փաստացի ինքնամեկուսացման` առողջության առաջնային պահպանման հաստատությունների հսկողության ներքո:

«Դիմակների կրումը փակ տարածքներում և հատուկ տնտեսվարողների մոտ պարտադիր է լինելու այնքան, որքան պահանջվի և չեմ բացառում, որ դա անհրաժեշտ կլինի մեկ կամ երկու տարի»,-ասաց նախարարը: