Կորոնավիրուսի պատճառով Գերմանիայում շատերը չեն ցանկանում օգտվել հասարակական տրանսպորտից: Դա կարող է հանգեցնել մեծ վնասների: Այս մասին տեղեկացնում է «Deutsche welle»-ն:
«Ափսոսո՞ւմ եք, արդյոք, որ դուք չունեք սեփական ավտոմեքենա». այս հարցն են ուղղել Գերմանիայի քաղաքացիներին: Գերմանացիների 20 տոկոսից ավելին չունի սեփական ավտոմեքենա: Հարցման արդյունքների համաձայն, նրանց զգալի մասն ասել է, որ ափսոսում է:
Քաղաքացիներից շատերի մոտ տրանսպորտով երթևեկելն առաջացնում է անհարմարության զգացում: Հարցման մասնակիցների 36 տոկոսը նշել է, որ ներկա փուլում տրանսպորտով երթևեկելու ժամանակ իրենց ավելի անհարմարավետ կզգան, քան նախկինում:
Ընդհանուր առմամբ, 63 տոկոսի համար հասարակական տրանսպորտը ներկա պայմաններում նախընտրելի չէ: Քաղաքացիներն ընդգծել են, որ սեփական ավտոմեքենաներով երթևեկելը ավելի հարամարավետ կլիներ իրենց համար: