կարևոր
1680 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-21 11:11

Ճապոնիայում համավարակի պատճառով արտահանման ծավալների ռեկորդային անկում է գրանցվել

Ճապոնիայում համավարակի պատճառով արտահանման ծավալների ռեկորդային անկում է գրանցվել

Ճապոնիայի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա ապրիլին 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները կրճատվել են 21,9 տոկոսով: Պատճառը կորոնավիրուսն է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Դա ամենացածր ցուցանիշն է վերջին 10 տարվա ընթացքում՝ 2009 թվականի հոկտեմբերից սկսած, երբ Ճապոնիայի տնտեսությունը գտնվում էր համաշախարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության տակ: Արտահանման ծավալը կազմել է 5 202 մլրդ իեն (ավելի քան 48 մլրդ դոլար): Այս ցուցանիշն անկում է ապրում վերջին 17 ամսվա ընթացքում:

Միաժամանակ այս ամսին Ճապոնիայում ներմուծման ծավալներն ընկել են 7.2 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Ճապոնիայի կառավարությունը մայիսի 18-ին կանխատեսել էր, որ, այս տեմպերով պայմանավորված, երկրում ՀՆԱ-ի ցուցանիշը 2020 թվականի վերջին կարող է կրճատվել 3.4 տոկոսով: