27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է։ Այս մասին հայտնել է նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
«Նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր, այդ իսկ պատճառով Բաթոյանն ինքնամեկուսացել է։ Նա հանձնել է թեստ, որը բացասական է եղել»,- նշեց Մարտիրոսյանը։
Հայաստանում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 5606-ի։ Գրանցվել է մահվան ևս 3 դեպք, ընդհանուր թիվը հասել է 70-ի։