30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ վարակի բռնկումից ի վեր վերջին մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՀԿ են ստացվել 106 հազար հիվանդացության դեպքի մասին տվյալներ, ինչը օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր: Այդ դեպքերի երկու երրորդը գրանցվել է 4 պետությունում»,-նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:
ԱՀԿ-ի ղեկավարը նշել է, որ համաշխարհային հասարակությանը դեռ երկար ճանապարհ է սպասում COVID-19-ի հետ: