24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Վերջին 24 ժամում գրանցվել է 335 նոր դեպք: Այս մասին Կառավարության մայիսի 21-ի նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք: Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 3 դեպք, մահերի ընդհանուր թիվը 70 է»,-նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել՝ համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակումների:
«Ներկա փուլում պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ՝ առանց կարանտին հայտարարելու»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ոստիկանությունն ու պարետատունը պետք է խստացնեն վերահսկողությունը: