կարևոր
2692 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-21 10:18

Հրդեհ` Զոլաքար գյուղում. այրվել է մոտ 50 հակ կուտակած անասնակեր

Հրդեհ` Զոլաքար գյուղում. այրվել է մոտ 50 հակ կուտակած անասնակեր

Մայիսի 20-ին` ժամը 16։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զոլաքար գյուղի 3-րդ փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։02-ին, մարվել՝ 17։35-ին։ Այրվել է մոտ 50 հակ կուտակած անասնակեր։