կարևոր
1809 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-21 09:36

ԱՄՆ-ում սրճարանի այցելուն կրակել է խոհարարի վրա դիմակ հագնելու խնդրանքի պատճառով

ԱՄՆ-ում սրճարանի այցելուն կրակել է խոհարարի վրա դիմակ հագնելու խնդրանքի պատճառով

Ամերիկյան Կոլորադո նահանգում սրճարանի այցելուն կրակել է խոհարարի վրա՝ ի պատասխան դիմակ հագնելու բազմաթիվ խնդրանքների: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով KDVR հեռուստաալիքին:

Դեպքը տեղի է ունեցել Ավրորա քաղաքում՝  Waffle House ցանցի մասնաճյուղերից մեկում: Քելվին Ուոթսոն անունով 27-ամյա երիտասարդն առանց դիմակի սրճարան է մտել մայիսի 14-ին՝ կեսգիշերից հետո: Մատուցողուհին այցելուին խնդրել է դիմակ կրել, հակառակ դեպքում շեշտելով, որ չի կարողանա սպասարկել նրան: Տղամարդը հեռացել է, ապա վերադարձել արդեն դիմակով, սակայն կրկին այն չի ցանկացել դրել:

Տղամարդուն հիշեցրել են, որ սահմանված կանոնների համաձայն չեն կարող ընդունել նրա պատվերը։ Այդ ժամանակ նա իր մոտ եղած ատրճանակով սրճարանի խոհարարին սպառնացել է՝ ասելով, որ պատրաստ է նրա «ուղեղը ցրիվ տալ»: 

Հաջորդ գիշեր Ուոթսոնը կրկին գնացել է նույն սրճարանը: Նույն խոհարարն, ինչպես նախորդ անգամ, հրաժարվել է հաճախորդին սպասարկել: Ինչպես հայտնում են ոստիկանությունից՝ դրան ի պատասխան տղամարդը հարվածել է խոհարարի դեմքին, իսկ երբ վերջինս փորձել է փախչել, Ուոթսոնն ուղղակի կրակել է նրան: Որովայնի հատվածում վիրավորում ստացած խոհարարին հաջողվել է տուն հասնել և 911 զանգահարել: Նրան հոսպիտալացրել են, և քանի որ վնասվածքը թեթև է եղել, նրան ավելի ուշ դուրս են գրել բուժումը տնային պայմաններում շարունակելու համար: