կարևոր
1752 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-20 23:27

Գյումրիում փլուզված շատրվանի պոմպակայանի տակ հայտնաբերվել են կասկածելի ոսկրային մնացորդներ

Գյումրիում փլուզված շատրվանի պոմպակայանի տակ հայտնաբերվել են կասկածելի ոսկրային մնացորդներ

Մայիսի 20-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող տնակային ավանի թիվ 224/442 տնակի հարևանությամբ գտնվող շատրվանի պոմպակայանը փլուզվել է և փոսի մեջ հայտնաբերվել են ոսկրային մնացորդներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարներն ու ոստիկանները 10մ երկարությամբ, 4մ լայնությամբ և 4մ խորությամբ փոսից դուրս են բերել ոսկրային մնացորդներ:

Փաստի առթիվ ոստիկանության Մուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար՝ արդյոք հայտնաբերված ոսկրային մնացորդները մարդու է, թե կենդանու: