27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Ս.թ. հունիսից Հունաստանում ՀՀ դեսպանությունը վերսկսում է քաղաքացիների արտագնա հյուպատոսական ընդունելությունը Սալոնիկում: Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանատնից։
«Առաջիկա ընդունելությունը կլինի հունիսի 5-ին Սալոնիկի հայկական եկեղեցու գրասենյակում (ք.Սալոնիկ, Դիալեթի 4 հասցեում):
Հաշվի առնելով Հունաստանում կորոնավիրուսի (COVID-19) տարածման հետ կապված սահմանափակումները, ինչպես նաև քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ հյուպատոսական ընդունելությանը ներկայանալիս քաղաքացիները անպայման իրենց հետ պետք է ունենան դիմակներ և ձեռնոցներ:
Սալոնիկում կայանալիք հյուպատոսական ընդունելության հետ կապված հարցերով կարող եք կապ հաստատել Աթենքում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հետ` 210 6831145 հեռախոսահամարով»,- նշված է դեսպանության տարածած հայտարարությունում։