կարևոր
1650 դիտում, 2 տարի առաջ - 2020-05-20 22:47

5-րդ զորամիավորումում անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

5-րդ զորամիավորումում անցկացվել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

Մայիսի 19-ին 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի ներգրավմամբ մեկնարկել է զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորավարժության առաջին փուլում զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ռազմական տեխնիկան դուրս է բերվել նախորոշված շրջաններ:

Ստուգվել են ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակն ու մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում արագ և ճշգրիտ գործելու կարողությունները: