Գերմանիայի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը պաշտոնապես երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ:
Նոյերի նոր պայմանագիրը Գերմանիայի բազմակի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն:
Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները գրում էին, որ Նոյերը նոր պայմանագիր ստորագրելու համար առաջ է քաշել երկու պայման: Նախ, նոր պայմանագիրը պետք է լինի 5 տարով, իսկ տարեկան աշխատավարձը պետք է կազմի 20 միլիոն եվրո: Կողմերը դեռևս չեն եկել ընդհանուր հայտարարի:
Մանուել Նոյերն աշխարհի չեմպիոն է դարձել Գերմանիայի հավաքականի կազմում: Նա «Բավարիա» է տեղափոխվել 2011 թվականին «Շալկե»-ից: Ընդհանուր առմամբ մյունխենյան ակումբի կազմում Նոյերը մասնակցել է 241 խաղի: