կարևոր
1912 դիտում, 3 տարի առաջ - 2020-05-20 22:36

Չեխիայի Խորհրդարանի Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության դատապարտմանը նվիրված բանաձևը․ ՀՀ ԱԳՆ

Չեխիայի Խորհրդարանի Սենատը միաձայն ընդունեց երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը նվիրված բանաձևը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Այն նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։