24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մայիսի 14-ին՝ ժամը 14.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի մի բնակարանից փող, վզնոց ու մատանի են գողացել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիակնությունից։
Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Իրավապահներն արձանագրել են որտեղից է կատարվել գողությունը, կազմվել է համապատասխան արձանագրություններ: Ննջարանի մահճակալի ներքնակի տակից գողացել էին 2.800.000 դրամ, պահարանից` 30.000 դրամ և արծաթյա զարդեր` բնակարանատիրոջը պատճառելով մոտ 3 միլիոն դրամի նյութական վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գաղտնի հափշտակությունը կատարել է տուժողի 26-ամյա հարևանը: Կասկածվողը մայիսի 16-ին բերման ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին և ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ ինքն է հարմարեցված բանալիով բացել հարևանի բնակարանի դուռը և կատարել գողություն:
Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն: