15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Վրաստանի Իմերեթի մարզի Զեստափոն քաղաքում 29-ամյա տղամարդու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին լրագրողներին հայտնել է Իմերեթի շրջանի նահանգապետ Զվիադ Շալամբերիձեն, հաղորդում է Новости-Грузия-ն։
Կորոնավիրուսով վարակված երիտասարդ տղամարդը նախօրեին՝ գիշերը, Քութայիսիի հիվանդանոց է տեղափոխվել Զեստաֆոնիի հիվանդանոցից։ Նրա առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն։ Բեռնատարի վարորդը Հայաստանից Վրաստան է եկել եւ ինքնամեկուսացման մեջ է։
«Մոնիթորինգ է իրականացվում բոլոր վարորդների համար, որոնք մուտք են գործում երկիր և դուրս են գալիս, նրանք բոլորը գտնվում են հաշվառման մեջ, և մենք վերահսկում ենք նրանց ինքնամեկուսացման պայմանները: Այդ մարդը ևս գտնվել է ինքնամեկուսացման մեջ, երբ ինքնազգացողությունը վատացել է, որից հետո վերջինս դիմել է բուժկենտրոն, որտեղ էլ նրա մոտ COVID-19-ն է հայտնաբերվել»,- ասել է Շալամբերիձեն:
Մարզպետի խոսքով ՝ վարակակրի շբման շրջանակը հայտնի է, եւ այդ մարդիկ ինքնամեկուսացման մեջ են։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը մայիսի 20-ի դրությամբ հասել է 713-ի: Բուժվածների թիվը կազմում է 475 մարդ, 12 հիվանդ մահացել է։ Կարանտինում գտնվում է 3 519 մարդ, իսկ հիվանդանոցներում՝ 351։