24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը 30 հազ. դոլար մարդասիրական օգնություն է հատկացնում լիբանանահայ գաղութի երեք կազմակերպությունների՝ Լիբանանի ծանր տնտեսական պայմանները և նոր կորոնավիրուսի ստեղծած իրավիճակը հաղթահարելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունից։
«Իւրաքանչիւրը 10.000 ամերիկեան տոլարի օժանդակութիւն ստացող երեք կազմակերպութիւններն են.
- Լիբանանահայ Օգնութեան Խաչ (ԼՕԽ)
- Հայ Կրթական Բարեսիրական Կազմակերպութիւն (ՀԿԲՄ)
- Հաուըրտ Գարակէօզեան Հաստատութիւն
Տրամադրուելիք նպաստները պիտի օգնեն այս կազմակերպութիւններուն շարունակել լիբանանահայ գաղութի կարիքաւորներուն սնունդի, դեղորայքի եւ բժշկական ծառայութիւններ մատուցելու իրենց նախաձեռնած աշխատանքները»,-նշված է հաղորդագրության մեջ::